Մհերի Դուռ առցանց դպրոցի Եկեղեցու պատմության 16-րդ դասը պատանիների համար։ ՀԻՍՈՒՍ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է ՀԱՅՐ ՄԵՐԸ / ԱՂՈԹՔ * Կարեւոր հարցեր աշակերտների համար 1. Ինչո՞ւ է կարեւոր Տերունական աղոթքը։ 2. Ի՞նչ կարեւոր կետեր է այդ աղոթքը պարունակում։ 3. Ինչո՞ւ է կարեւոր աղոթելը։ 4.Ինչպե՞ս է ճիշտ աղոթել։ 5. Անպայման անգիր սովորիր «Հայր մեր»-ը (գրաբար կամ աշխարհաբար, իսկ եթե երկուսն էլ՝ ավելի լավ)։ ԳՐԱԲԱՐ Հայ՛ր մեր, որ հերկինս ես, սուրբ եղիցի անուն Քո, եկեսցե արքայություն Քո, եղիցին կամք Քո որպես հերկինս եւ հերկրի: ըԶհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր. եւ թո՛ղ մեզ ըզպարտիս մեր, որպես եւ մեք թողումք մերոց պարտապանաց: Եվ մի՛ տանիր ըզմեզ ի փորձություն, այլ փրկյա՛ ըզմեզ ի չարեն, զի Քո է արքայություն եւ զորություն եւ փառք հավիտյանս. ամեն: ԱՇԽԱՐՀԱԲԱՐ Հայ՛ր մեր, որ երկնքում ես, սուրբ թող լինի Քո անունը, Քո արքայութունը թող գա, Քո կամքը թող լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է: Մեր հանապազօրյա հացը տո՛ւր մեզ այսօր. և թո՛ղ մեզ մեր պարտքերը, ինչպես և մենք ենք թողնում մեր պարտապաններին: Եվ մի՛ տանիր փորձության, այլ փրկի՛ր մեզ չարից, քանզի Քոնն է արքայությունը և զօրությունը և փառքը հավիտյանս. ամեն:

Հայր մերՏերունական աղոթքաղոթքՄհրեի ԴուռքրիտոնեականԵկեղեցու պատմությունՏեր Հուսիկ