Այս տեսանյութում Գոհար Խաչատրյանը խոսում է առողջության, հոգեկան առողջության և դրանց խնդիրների մասին, անդրադառնում է առողջության բաղադրիչներին, որոնցից են ֆիզիկական առողջությունը, վերարտադրողական առողջությունը, հոգեկան առողջությունը և այլն։ Գոհարը անդրադարձ է կատարում տարբեր մոդելների, որոնք ուղված են հասկանալու հոգեկան առողջության խնդիրները։ Անդրադառնալով այդ մոդելներից մեկին՝ բժշկական մոդելին, հղում է կատարում ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային՝ նշելով, որ շատ հաճախ բժշկական մոդելը հաշմանդամությունը դիտարկում է ավելի լայն կոնտեքստում՝ սահմանելով որ հաշմանդամություն ունեցող անձինք են համարվում նրանք, ովքեր ունեն երկարատև հոգեկան, մտավոր, նյարդային ու ֆիզիկական խնդիրներ, հիվանդություններ, որոնք տարբեր արգելքների հետ փոխազդեցության արդյունքում խոչընդոտում են, որ տվյալ մարդիկ կարողանան հասարակության մեջ ակտիվ ներգրավվել։ Ըստ խոսնակի հետազոտությունները ցույց են տալիս, որ եթե հոգեկան առողջության խնդիր ունեցող անձը տեղյակ է, թե իր կյանքում և իր հետ ինչ է կատարվում, ապա վերականգնման ընթացքը առավել արագ է տեղի ունենում։ Մանրամասները կայքում՝ https://trainings.pinkarmenia.org/course/mentalhealth/

ինքնուսդասընթացգիտելիքհոգեկան առողջությունառողջությունհաշմանդամությունհիվանդություն